«Երևանի «Հրազդան» հյուրանոցի բացօթյա սրճարանում նստած զրուցում էինք․․․Անցել են տարիներ, զգում եմ, որ նա ճիշտ էր». Սենոր Հասրաթյան

«Անցել են տարիներ, զգում եմ, որ նա ճիշտ էր». Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տարիներ առաջ ընկերոջս հրավերով մի հանդիպման էի: Ներկա էին հիմնականում հանրածանոթ մարդիկ, այդ թվում՝ Հայկոն: Երևանի «Հրազդան» հյուրանոցի բացօթյա սրճարանում նստած զրուցում էինք: Խոսում էին բոլորը՝ բացի Հայկոյից: Խոսում էին երկրից, քաղաքականությունից, մեր շուրջը տեղի ունեցող ամենատարբեր զարգացումներից: Տակավին նա լուռ էր, լսում էր: Անցել են տարիներ, ու այսօր, երբ նա չկա, կարծես, զգում եմ, որ նա ճիշտ էր: Նա չէր խոսում, նա անում էր այն, ինչ պետք էր մեզ բոլորիս: Նա իր ճակատի զինվորն էր…
Աստված հոգիդ լուսավորի, Հայկո ջան…»:

Աղբյուրը` Սենոր Հասրաթյան

Понравилась статья? Поделиться с друзьями: