Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել վարորդի մահվան կապակցությամբ

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և ցավակցություն հայտնել իր վարորդի մահվան կապակցությամբ.

«Սիրելի ընկերներ, խորը կսկիծով տեղեկացնում եմ, որ երեկ իր շատ երիտասարդ հասակում մեզանից անժամանակ հեռացավ մեր լավ ընկերը, մեր թիմակիցը, մեր Գուրգենը… »,- գրել է Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին փրկարարները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկում, տան դուռը բացելով, հայտնաբերել էին տանտիրոջ՝ 31-ամյա Գուրգեն Միրզոյանի դին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահացածը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի վարորդն է:

Понравилась статья? Поделиться с друзьями: