«Էսքանը քիչ էր մի հատ էլ ասեց, որ հեղափոխությունն ինքն ա արել». Նարեկ Սամսոնյանը՝ Ծառուկյանի «մտքի գոհարների» մասին

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Փաստորեն «Ծառուկյանն է արել հեղափոխությունը»

Ծառուկյանի  հարցազրույցը, մեղմ ասած, եթեր գնալու բան չէր, եթե մի քիչ մետաֆորի լեզվով ասենք՝ Ծառուկյանը դաշտում Էդմոն Մարուքյան դառնալու լուրջ հայտ ներկայացրեց. էն, որ չգիտես՝ ինքն էսօր ինչ ա ասում ու վաղը հատկապես ինչ ա ասելու, բայց ի տարբերություն Էդմոնի, Ծառուկյանի «քարը ծանր ա»: Մարդը մի քանի անգամ իրար հակասող բաներ ասեց ու դրան գումարած էն պարզ իրողությունը, որ իրանք փաստացի կողմ քվեարկեցին ՀՀԿ օրինագծին, բայց մարդը «քֆուր ֆռցրե» իրանց հետ բերողի վրա:
Էսքանը քիչ էր մի հատ էլ ասեց, որ «հեղափոխությունն» ինքն ա արել ու մի հատ էլ թվաբանության մեջ մտավ:
Հիմա, եթե Ծառուկյանի էս հարցազրույցը կապիտուլյացիա էր, ուրեմն՝ հաստատ ինքը պետք ա իմանա, որ էս իրան չի ներվելու ու արտահերթից հետո իրա հետ ծանր հաշվեհարդար են տեսնելու: Եթե էս հարցազրույցը բլեֆ էր օլլ ինն-ից առաջ, ուրեմն շատ վատ բլեֆ էր ու ոչ մեկ դրան չի հավատում, արդեն անգամ են 150 դրամով 120 դրամանոց խաղող ծախած գյուղացիք»:

Понравилась статья? Поделиться с друзьями: