ԷՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՈ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲՌՆԻ ՉԻ՞ ԲԵՐԵԼ ՓՈՂՈՑ․ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ազգային ժողովում ՀՀԿ-ի բերած սկանդալային օրինագծին, որով կարգավորում են ԱԺ նիստերին խոչընդոտելու դեպքում նիստերի ընդհատման հարցը, դեմ քվեարկեցին միայն ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորները։ Նրանց մեջ էր նաև Արամ Սարգսյանը։ Նա քիչ առաջ Սասուն Միքայելյանի և Հովիկ Աղազարյանի հետ միասին նստած էր ԱԺ շենքի դիմաց, իսկ դրանից քիչ այն կողմ՝ ԱԺ դարպասների դիմաց, հավաքված հոծ բազմությունն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Նրանք շրջափակել են ԱԺ շենքը բոլոր կողմերից, իսկ պատգամավորները մնացել են շենքում գերի և չեն կարողանում դուրս գալ։

Արամ Սարգսյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքական խնդրի հանգուցալուծման այլ տարբերակ, քան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, չկան։

-Այս հրատապ որոշումը Նիկոլ Փաշինյանի կողմից, որ պետք է մինչև դեկտեմբեր անցկացվեն ընտրությունները, ինչո՞վ էր պայմանավորված։

-Գործընթացները այս մեկ-երկու օրվա ընթացքում շատ արագ զարգացման տեմպերով գնացին, կարծում եմ՝ էդ հարցը Նիկոլ Փաշինյանն ինքը ավելի կոնկրետ կմեկնաբանի։

-Այսինքն՝ հակահեղափոխության ռի՞սկ էր տեսնում, որ հարավոր է՝ տապալվեմ իր ծրագրերը։

-Էս օրինագծի բերելն ու օրակարգ մտցնելն իր էության մեջ հիմնականում դա էլ նշանակում էր, որ հրաժարական չենք ընդունելու, էդ հրաժարականի տարբերակով խորհրդարանը ցրելու տարբերակը չենք ընդունելու, հետևաբար էս խորհրդարանը պիտի աշխատքի ինչքան երկար, էնքան ավելի լավ, մոտավորապես էս ենթատեքստի մեջ է։

-Բայց, անկախ այս օրինագծից, առկա կարգավորմամբ էլ կարող էին չգալ նիստին, քվորում չէր ապահովվի, նիստը չէր չկայանա, և վարչապետի հրաժարականը, փաստորեն, չընդունվի։

-Ոչ, օրենքը էդպես չի ասում, եթե վարչապետը ներկայացնում է, 14 օրվա մեջ նոր վարչապետ չեն առաջադրում, խորհրդարանը համարվում է ցրված։

-Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հեղափոխությունից հետո այլևս ճանապարհներ չեն փակվելու, այս ճանապարհով այլևս խնդիրներ չեն լուծվելու։ Հիմա սա ի՞նչ է, արդյոք ճնշո՞ւմ կամ շանտա՞ժ է պատգամավորների նկատմամբ, ինչպես ՀՀԿ-ականներն են ասում։

-Գիտե՞ք, երբ որ հեղափոխությունը տեղի ունցավ, բնականաբար հեղափոխությունը միայն Սերժ Սարգսյանի դեմ չէր և էդ փոփոխությունը միայն Սերժ Սարգսյանին ուղղված չէր։ Դա մի ամբողջ համակարգ էր, որի դեմ ըմբոստացել էր ժողովուրդը ու փոփոխություն էր ուզում։ Թիմը, որը եկավ, փորձեց էդ փոփոխություններն անի բնականոն, հնարավորնս համաձայնեցված կոնսուլտացիաների, նաև պետությանը վնաս չտալով, սահմանադրական նորմերը պահելով։ Հիմա մյուս թևը որոշեց իրեն ապահովագրել, քանի որ իրենք գերադասում են իրենց կուսակցական շահը ավելի շատ, քան պետական շահը,
քան էս հանրության ցանկությունը։ Էս ժողովրդին հո Նիկոլ Փաշինյանը բռնի չի՞ բերել փողոց։

Աղբյուր՝hraparak.am

Понравилась статья? Поделиться с друзьями: