Ըստ Պուտինի, «հակամարտության երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի շահերի հավասարակշռության պահպանման դեպքում»


«Ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերի հավասարակշռությունը հաշվի առնելու դեպքում», — այսօր Մոսկվայում ընթացող ներդրումային համաժողովի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը «ի սկզբանե խոսել է Ադրբեջանին Հայաստանի կողմից գրավված հինգ, ապա նաև ևս երկու շրջանների փոխանցման մասին»։

«Մենք ի սկզբանե ելնում էինք այն մտքից, որ պետք է խոսել Ադրբեջանին հինգ, ապա ևս երկու շրջանների վերադարձի հնարավորության մասին՝ Ղարաբաղի համար որոշակի ռեժիմի և Հայաստանի հետ գործակցության ապահովմամբ», — հայտարարել է Պուտինը։

Понравилась статья? Поделиться с друзьями: