Թաթուլ Ավոյանին տեղափոխել են հիվանդանոց

Թաթուլ Ավոյանին տեղափոխել են հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ սիրված ու ճանաչված երգիչ Թաթուլ Ավոյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սիրված երգիչը իր բարեկամի տանն է եղել, երբ ինքնազգացողությունը վատացել է ու ահազանգել են Երևանի 103 շտապօգնություն:

Բժիշկների օպերատիվ ժամանման արդյունքում  հնարավոր է եղել առաջին բուժօգնությունը ցուցաբերել, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:

SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել, թե ինչ ախտորոշմամբ է Թ. Ավոյանը տեղափոխվել հիվանդանոց:

Աղբյուրի տեղեկություններով՝ 10 օր առաջ նա Ամերիկայի Միացյալ Նահանգներում սրտի ստենդավորում է ունեցել:

Понравилась статья? Поделиться с друзьями: