Ժողովուրդն ուզում է դեկտեմբերին, մենք էլ ենք ուզում, ժողովրդի ցավը տանեմ. Գագիկ Ծառուկյան

Thumbnail

Եթե ժողովուրդն ուզում է դեկտեմբերին ԱԺ ընտրություն անել, ուրեմն դեկտեմբերին կլինի ընտրություն։ Այդ մասին Կենտրոն ՀԸ եթերում «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ հայտարարել է  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Նա նման կերպ է արձագանքել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, համաձայնորի՝ ԱԺ արտահերթ ընտրությունը կանցկացվի դեկտեմբերի սկզբին։

«Ժողովուրդն ուզում է դեկտեմբերին, ժողովրդի ցավը տանեմ, եթե ժողովուրդն ուզում է դեկետմբերին, մենք էլ ենք ուզում։ Ես ինչ անում՝ ժողովրդի համար եմ անում։ Մենք պատրաստ ենք, մենք մեր ժողովրդի հետ եղել ենք, էլի կանք, այնպես չի, որ ուզում ենք խանգարել»,- ասել է Գագիկ Ծառուկյանը։

Նա նշել է, որ հանդիպումներ է ունենալու արտախորհրդարանական այն ուժերի հետ, որոնք հանդիպումներ չեն ունեցել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։

Աղբյուր՝24news.am

Понравилась статья? Поделиться с друзьями: