«Ժողովրդի զայրույթը շատ է. ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները չգիտակցեցին». Սուրեն Սարգսյան

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը «Ֆեյսբուք»-ում գրել է.
«Քիչ առաջ վերադարձա Բաղրամյան պողոտայից: Ժողովրդի զայրույթը շատ է, և մենք ազգովի ևս մեեկ անգամ ճաշակեցինք 10 հազար դրամով ձայն գնածների թնջուկը: Ուղիղ հաշվով՝ ավելին սպասելը, մեղմ ասած, միամտություն էր: Չեմ ուզում ածականներ օգտագործել. ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները չգիտակցեցին կամ, հայտնի կենդանու պես, պնդաճակատություն դրսևորեցին՝ դրանով իսկ ավերելով այն մազաչափ հնարավորությունը, որ կարող էին օգտագործել ապագայում՝ 5 տարի անց: Ասել է թե՝ վերջինների համար իշխանությունը, որ իրենք ձախողել են, ոչ թե ծառայելու, այլ ընդամենը ապրուստի միջոց է:
Որիդ մտքից ինչ գալիս է այս հանցախմբերի մասին կարող եք լիուլի արտահայտվել, բայց մի բան սրտովս չէ՝ Նիկոլի մանդատն ԱԺ-ն չի տվել, մենք ենք տվել՝ հայ ժողովուրդը, և. ուրեմն, մենք էլ արգելում ենք այդ մանդատը վայր դնել: Ես չգիտեմ՝ օրենքն ինչ է ասում, բայց ժողովրդի ձայնն ամենամեծ օրենքն է…»:

Понравилась статья? Поделиться с друзьями: