Ի՞նչ մեղավոր է մարզերի ժողովուրդը… Երևանը դարձել է մեգապոլիս, ամեն ինչի կենտրոն

«Մաղթենք, որ Երևանն իր դիմագիծը հնարավորինս պահպանի, երևանցիների համար լինի մատչելի ու մաքուր, հնարավորինս քիչ խնդիրներով, որպեսզի երևանցիներն ամեն օր արթնանան ու ասեն՝ փառք Աստծո, ինչ լավ է, որ Երևանում եմ ապրում»,-«Առաջին լրատվական» -ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանը։

Տիկին Բախշյանը առանձնացրեց մի քանի խնդիր՝ մանկապարտեզներ, դպրոցներ, ներառական կրթություն և առաջարկեց այդ խնդիրների լուծման բանաձևեր։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց՝ կա  գերկենտրոնացում, ինչից տուժում են մարզերի մեր հայրենակիցները.«Դա շատ լուրջ խնդիր է և ես չեմ կարծում, թե այսօրվա իշխանությունը 2 կամ 5 տարի հետո կլուծի այդ խնդիրը։Երևանն իր տոնն է տոնում, այսօր կարծես թե մաքուր է քաղաքը, բայց այդ խնդիրը կա  ոչ միայն Երևանում, այլ ամբողջ հանրապետությունում մեր ճանապարհների կողքը թափված տոպրակներն ու աղբը մեզանից յուրաքանչյուրի մասին ասում է, որ մենք խոսքով ենք սիրում մեր երկիրը։ Երկրորդ՝ Երևանը դարձել է մեգապոլիս, ամեն ինչի կենտրոն ու այստեղ ցանկացած իրադարձություն մարզեի ժողովրդի մոտ նախանձ կարող է  առաջացնել։ Մարզերի հեռավոր գյուղերի ժողովուրդը տոն չի տեսնում, ի՞նչ մեղավոր են  այդ երիտասարդները փակված իրենց գյուղերում… սա շատ անարդար է»։

1in.am

Понравилась статья? Поделиться с друзьями: