Ի՞նչ տեղեկություններ են փորձել հեռացնել Գեորգի Կուտոյանի կենսագրականից. «Հետք»

Ի՞նչ տեղեկություններ են փորձել հեռացնել Գեորգի Կուտոյանի կենսագրականից

Hetq.am–ը  գրում է. «Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի կենսագրությունը hy.wikipedia.org կայքում խմբագրվել է։ Այս մասին տեղեկանում ենք «Վիքիպեդիայի» խմբագրումների պատմությունների

Գեորգի Կուտոյանի մահվան մասին լուրն ամենաթարմ խմբագրումն է, որը կատարվել է hy.wikipedia.org-ում զետեղված Կուտոյանի կենսագրականում։

Ստորև ներկայացնում ենք փոփոխությունների ժամանակագրությունը և փոփոխված-խմբագրված տեղեկությունը։

ԱԱԾ նախկին տնօրենի մահվանը նախորդող օրը՝ 2020 թվականի հունվարի 16-ին, ջնջվել է նրա կենսագրությունը, սակայն կարճ ժամանակ անց այն վերականգնվել է մեկ այլ մասնակցի կողմից։

Կենսագրությունը ջնջող մասնակցի անունը «Գեորգի Կուտոյան» է եղել։

Նույն գործողությունները կատարվել են այս տարվա հունվարի 3-ին։ Այդ օրը կենսագրությունը ջնջել է կրկին «Գեորգի Կուտոյան» անունով մասնակիցը, սակայն վերականգնվել է։

Դրանից հետո արդեն «46.71.150.60» IP հասցեից են ջնջել կենսագրությունը, որը կրկին վերականգնվել է։ IP հասցեն ցույց է տալիս որպես Վանաձոր քաղաքում գրանցված հասցե։

Միանշանակ հնարավոր չէ պնդել, որ օգտատերը եղել է հենց ԱԱԾ նախկին տնօրենը։ Տեսականորեն չի բացառվում նաև, որ հենց ինքն է եղել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Понравилась статья? Поделиться с друзьями: