«Ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանին, և՛ Արմեն Գևորգյանին». Սիլվա Համբարձումյան

Գործարար Սիլվա Համբարձումյանի խոսքով՝ Սամվել Մայրապետյանի գործով իրեն կանչել են հարցաքննության, քանի որ 2008թ. փետրվարի 26-ից մինչև մարտի 31-ը 14 մլն դոլար 800 մլն դրամ է կանխիկացրել։ «Երբ մարտի 1-ի գործով սկսել են հետաքրքրվել՝ ովքե՞ր են կանխիկացրել ու գումարներ ունեցել, նաև ինձ են կանչել: Ինձ հարցրել են՝ էսքան կանխիկացում եք արել, ինչի՞ համար: Ասել եմ, որ հենց 6 մլն-ն Արամ Հարությունյանի համար եմ արել: Ասել են՝ իսկ Մայրապետյանի Սամվելին ինչո՞ւ եք 2 մլն դոլար փոխանցել: Ժամը 12:00-ից 18:00 մտածել եմ՝ հայտարարություն տա՞մ, թե՞ ոչ ու որոշել եմ՝ ինչո՞ւ չասել ու հայտարարել եմ, որ, այո, 2008-ին խոշոր գործարք եմ արել արաբների հետ ու ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և՛ վարչապետ Սերժ Սարգսյանին, և՛ Արմեն Գևորգյանին»,- հայտարարել է գործարարը:

info-arm.com

Понравилась статья? Поделиться с друзьями: