Ինչո՞ւ է հակառակորդն ակտիվացել

Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների թիվն աննախադեպ աճ է ապրել: Կրակոցներ էին հնչել Տավուշի մարզի Բաղանիս, Չինարի համյանքներում, իսկ Կոթի գյուղի 61-ամյա բնակիչը հրազենային վնասվածք էր ստացել: Լրավածություն է նկատվել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ: Այս լարվածությունը շատերը կապում են Նիկոլ Փաշինյանի՝ վերջին այցերի հետ՝ նախ Մոսկվա, ապա Փարիզ, և առաջիկայում՝ Վաշինգտոն։

ԼՈւՐԵՐ․com-ը սահմանային լարվածության հետ կապված՝ զրուցեց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի հետ, որը նկատեց, որ հայ-ադրբեջանական սահմանի լարված վիճակում սկզբունքորեն նոր բան չկա, սակայն վտանգավոր իրավիճակ է ստեղծվում, և փորձը ցույց է տալիս՝ փուլային էսկալացիան կարող է ընդլայնվել։

«Բանակցային գործընթացը փակուղու մեջ է։ Այսինքն՝ օբյեկտիվորեն չկա ոչ մի բանակցային գործընթաց, ու դա արդեն առաջին տարին չէ։ Մենք տեսնում ենք՝ երբ այդպիսի փակուղային իրավիճակ է առաջանում, Ադրբեջանը դրան պատասխանում է ռազմական ակտիվությամբ»,-ասաց փորձագետը։

Նա նշեց, որ փոքր ինչ յուրահատուկ իրավիճակ է այն առումով, որ Ադրբեջանը Հայաստանի նոր իշխանությունների հետ գործ ունի։ Եղել են որոշակի կարմիր գծեր, որոնք կարելի էր անցել կամ չանցնել նախկին իշխանությունների դեպքում։ Հիմա նրանք փորձում են նոր իշխանություններին։

«Ի սկզբանե Ադրբեջանում մի քիչ հույսեր կային, որ նոր ղեկավարությունն ավելի փափուկ դիրքորոշում կունենա։ Փափուկ դիրքորոշման հիմքի վրա բանակցային  գործընթացի առաջընթացը, որը նրանք ակնկալում էին, տեղի չունեցավ։ Իրենք փորձում են ռազմական ճնշման ճանապարհով տեսնել՝  ինչ կփոխվի, նաև ինչքան ժամանակ կարելի է գնալ ռազմական ճնշման ճանապարհով։ Դա է իրենց տրամադրվածությունը։ Իհարկե, դա շատ վտանգավոր իրավիճակ է  ստեղծում, որովհետև արդեն փորձը ցույց է տալիս, որ փուլային էսկալացիան շատ վտանգավոր է և կարող է ընդլայնվել»,-ասաց Հարությունովը և նկատեց, որ պետք չէ բացառել, որ կարող է լինել լարվածություն կամ խոշորածավալ ռազմական գործողություններ։

«Կկրկնվի՞ ապրիլյան խոշորածավալ ռազմական գործողությունները՝ դժվար է ասել։ Այն ժամանակ Ադրբեջանի գործողությունները նորություն էր հայկական կողմի համար, և  հայկական կողմը չէր սպասում այդ տարբերակին, որն իրենք իրականացրին։ Հիմա իրենք կարող է այլ տարբերակ  փորձարկեն՝ ուրիշ ձևի, ուրիշ մոդուլով։ Ռազմական գործողությունները դժվար է կանխատեսել, բայց այն, որին սովոր ենք՝ ռազմական լարվածության մակարդակի բարձրացումը և վիճակի ավելի լարումը՝ բացառել չի կարելի»,- նշեց Հարությունովը։

Հայկական կողմի արձագանքի հետ կապված՝ փորձագետը նշեց, որ պատմությունը ցույց է տալիս, որ այդ տիպի կոնֆլիկները՝ ցածր ինտենսիվության փոխհրաձգությունը, լարվածությանը  պատասխանելը շղթա է ստեղծում, որը կարող է վերահսկողությունից դուրս գալ։

«Այդ տեսակետից հայկական կողմը զսպվածություն է ցուցաբերում։ Ցածր ինտենսիվությունը, լարվածությունը, որն, ըստ երևույթին, տարիներով կլինի,  ունի խնդրի լուծման տարբերակներ՝ պետք է կամ քաղաքական ճանապարհով լուծվի, կամ ռամական խոշորածավալ վնաս հասցվի  Ադրբեջանին, որ նա ընդհանրապես հրաժարվի ռազմական գործողություններից։  Այս ուժերի հարաբերակցության պայմաններում այլ տարբերակ չեմ տեսնում»,-ավելացրեց Հարությունովը։

Աղբյուր՝

Понравилась статья? Поделиться с друзьями: