Ինչ են պատմել Գեորգի Կուտոյանի հարազատները

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն դին՝ հրազենային վիրավորումով…

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Կուտոյանը վերջերս էր վերադարձել Անգլիայից, որտեղ ապրում է քույրը։ Նա հոր հետ բնակվում էր Շենգավիթ վարչական շրջանում, այլ ոչ թե Պարույր Սևակի բնակարանում, որտեղ հայտաբերվել էր նրա դին…

ԱԱԾ նախկին տնօրենը ալկոհոլ չէր օգտագործում, ուստի կոնյակի շշի առկայությունը առնվազն տարօրինակ է։ Մեզ հետ զրույցում Կուտոյանի մտերիմներից մեկը հայտնեց, որ Գեորգի Կուտոյանի հետ հանդիպել է նոր տարուն, վերջինս լավ տրամադրություն է ունեցել, բազմաթիվ պլաններ, և մտերիմները ոչ մի կերպ չեն հասկանում, թե ինչու է նա գնացել այդ բնակարան, որտեղ չէր ապրում…

Նշենք նաև, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակարանից հայտնաբերվել է «Գլոկ» տեսակի ատրճանակ և 30-ից ավել գնդակ և պարկուճ, ինչը խոսում է այն մասին, որ հավանական է՝ ատրճանակը 2 անգամ լիցքավորվել է…

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքի վայրում հայտնաբերված ատրճանակը օրինական պարգևատրման կարգով ստացած իր զենքն էր։ Ստացել էր Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարից…

«Glock» տեսակի ատրճանակը համարվում է աշխարհի լավագույն զենքերից մեկը, քանի որ կրակոցի ձայնը շատ ցածր է: Թերևս դա է պատճառը, որ հարևանները կրակոցի ձայնը չեն լսել…

Понравилась статья? Поделиться с друзьями: