Ինչ է առաջարկել վարչապետը Վահրամ Բաղդասարյանին

Այսօր տեղի ունեցավ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների թեմայով առաջին հանդիպումը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի միջև:

Վարչապետը ասաց, որ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս արագ և ընդգծեց: «Ազգային Ժողովի 1/3-ը պետք է լինի ընդդիմադիր: Բայց դրա փոխարեն կլինի այն, որ Կառավարությունը կունենա մեծամասնություն և հնարավորություն կտա լիարժեք գործել և զբաղվել երկրի օրակարգի հարցերով: Մենք կունենանք լեգիտիմ իշխանություն և լեգիտիմ փոքրամասնություն: Եթե նույնիսկ երկրորդ քաղաքական ուժը 5 տոկոս ձայն հավաքի` նա բոնուսով կստանա այնքան ձայն, որ ինքը լինելու է առնվազն Ազգային Ժողովի 1/3-ի չափով»,- ընդգծեց Փաշինյանը

Աղբյուր՝armlur.am

Понравилась статья? Поделиться с друзьями: