«Ինչ-որ ֆսսոց եկավ հետևիցս»․ Գևորգ Պետրոսյան

Այսօր՝ ԱԺ նիստում, անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ կոշտ բառերով հանդես եկավ, ինչի համար իմքայլական Բաբկեն Թունյանը Պետրոսյանին հիշեցրեց ԱԺ բաց դռների շրջանակներում նիստին հետևող աշակերտների մասին։ Պետրոսյանը նշեց, որ հենց երեխաներն այդ ամենը պետք է լսեն։ Այնուհետև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Գևորգ Պետրոսյանին զգուշացրեց, որ իր ելույթի ժամանակը սպառվել է, սակայն Պետրոսյանը շարունակեց ելույթ ունենալ։ «Ինչ-որ ֆսսոց եկավ հետևիցս»,- թեքվելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուղղությամբ՝ ասաց Պետրոսյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: