Իրավիճակի սրում ունենք, երեկ ունեցել ենք վարակման 374 նոր դեպք. Փաշինյանը նշեց աճի պատճառը

Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ ունեցել ենք 374 նոր դեպք 3913 հետազոտությունից: Սա, իհարկե, կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ: Պայմանավորվել ենք, որ տեսչական մարմինները եւ ոստիկանությունը կուժեղացնեն հսկողությունը, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր.

Կարմիր գիծն այն է, որ մեր հիվանդանոցային կարողությունները սպառվեն:

Այդ ժամանակ կփորձենք այլ որոշումներ կայացնել:

Հունիսին ծավալել էինք շատ մեծ հիվանդանոցային կարողություններ, դրանք կարող են ցանկացած պահի վերադառնալ կորոնավիրուսի սպասարկմանը»,-ասաց Փաշինյանը:

Իր հերթին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց. «Այս պահին ունենք 1230 սովորական մահճակալ եւ 170 վերակենդանացման մահճակալ, որոնց մոտ 30 տոկոսը ազատ է:

Մոտ 20 բուժհաստատություններից, այս պահին կորոնավիրուսով զբաղվում է միայն 5 հիվանդանոց: Բայց եթե իրավիճակը սրվի, մենք կարող ենք ամբողջ ռեսուրսը, որը 2700-2800 սովորական մահճակալ է եւ 300 վերակենդանացման, նորից կարող են գործի անցնել»:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: