Խորը ցավով տեղեկացա, շտապբուժօգնության ծառայության բժիշկ՝ Գայանե Սանոսյանի մահվան մասին

Խորը ցավով տեղեկացա, շտապբուժօգնության ծառայության բժիշկ՝ Գայանե Սանոսյանի մահվան մասին

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խորը ցավով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Մասիսի բժշկական կենտրոն»-ի շտապբուժօգնության ծառայության բժիշկ-սրտաբան Գայանե Սանոսյանը:

Մասիսի համայնքապետարանի աշխատակազմը ցավակցում է բժշկուհու ընտանիքի անդամներին, հարազատներին:

Համբերություն ձեզ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կյանքից հեռացել է «Մասիսի բժշկական կենտրոն»-ի շտապբուժօգնության ծառայության բժիշկ-սրտաբան Գայանե Սանոսյանը:

Բժշկուհին իր աշխատանքային գործունեության ընթացքում կարողացավ փրկել բազմաթիվ կյանքեր և ցուցաբերել բնակչության շրջանում որակյալ բուժօգնություն:

Понравилась статья? Поделиться с друзьями: