Ծառուկյանը ճակատագրական ընտրության առջեւ,որ ճանապարհը կընտրի..

Մինչեւ տարեվերջ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը փոթորիկ է առաջացրել քաղաքական դաշտում: Ընտրությունների հեռանկարին ընդդիմացող Հանրապետականներին միացել են նաեւ Գագիկ Ծառուկյանի կուսակիցները, որոնք միմյանց հերթ չտալով հայտարարում են, որ դա հանգեցնելու է քաղաքական մենաշնորհի: ԲՀԿ փոխնախագահ Միքայել Մելքումյանը պարզ ու հստակ բացատրել է, որ հետհեղափոխական էյֆորիկ մթնոլորտում ընտրություն չի կարելի անել, քանի որ կունենանք քաղաքական նոր մենաշնորհ: Ի պատասխան կառավարության հիմնավորումների, որ ներդրումներ չեն իրականացվում, Մելքումյանը ասել է, որ կառավարությունն ինքն է հապաղում Հարկային օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչել եւ նպաստել այդ հնարավորությանը:

Մի խոսքով՝ բազմաթիվ ԲՀԿ-ականների հայտարարությունները խոսում են այն բանի մասին, որ Ծառուկյանի թիմում նույնպես կողմ չեն մոտ ժամկետներում արտահերթ ընտրություններին: Տեղեկություններ կան, որ նոր իշխանություններին հակադրվելու հարցում Ծառուկյանը ստացել է արտաքին աջակցություն, բնականաբար Ռուսաստանի մասին է խոսքը եւ թիմում հրահանգ է իջեցվել կոշտ հակադարձել արտահերթի պնդումներին: Ընդհանրապես միջազգային հանրության մոտ առկա տրամադրություններից տեսանելի է դառնում, որ նրանք կողմ են կոնսեսուսային ճանապարհով հարցերի լուծմանը եւ ոչ թե ժողովրդական ճնշման միջոցով, հատկապես հիմա, երբ դա կընկալվի պետական մի օղակի՝ գործադիրի կողմից օրենսդիրի վրա ճնշում:

Միանգամայն անփարատելի են ԲՀԿ-ականների կասկածները եւ մոտ ժամանակներում արտահերթ ընտրությունների դեպքում նրանք բացառվում է, որ ավելի լավ արդյունքներ գրանցեն, քան ավագանու ընտրություններին ստացած 7 տոկոսն է: Քանի որ արտահերթին մասնակցելու հայտ ունի նաեւ ՀՀԿ-ն, իսկ ավագանու ընտրությանը վերջինիս էլեկտրազանգվածից որոշակի մաս աջակցել է ԲՀԿ-ին: Իսկ եթե ոչնչացվում է Ծառուկյանի քաղաքական կապիտալը, նշանակում է նա կորցնում է քաղաքական գործընթացների վրա ազդեցության գործոնը: Եթե հիմա ՀՀԿ-ն համարվում է հակահեղափոխական ուժ եւ չնայած խորհրդարանում ունեցած մեծամասնությանը՝ նրա որոշումը օբյեկտիվ պատճառներով չի կարող որոշիչ լինել, ապա այլ է դառնում իրավիճակը, երբ արտահերթ ընտրությունները մոտ ժամկետներում անցկացնելու որոշմանն ընդդիմանում է նաեւ ԲՀԿ-ն:

Սա նշանակում է, որ քաղաքական դաշտում, մեծ հաշվով, կոնսենսուս չկա այդ հարցում: Իհարկե, իշխանությունը Գագիկ Ծառուկյանին առճակատումից պահելու բոլոր ռեսուրսները, օրինակ խոստում, որ նա մահակի տակ չի ընկնի, ինչպես մնացած գործարարները եւ ավելի լավ պայմաններ, քան նախորդ իշխանությունների դեպքում, սակայն Ծառուկյանը բոլորից լավ է հասկանում, որ իրեն չեն տրվելու երաշխիքներ, որ ընտրություններից հետո կպահպանի արտոնյալի կարգավիճակը: Իսկ ձգելով ժամանակ՝ այն կարող է ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի օգտին աշխատել՝ հետագա հնարավոր համագործակցության հեռանկարով: Այս ամենը հաշվարկելով, թե որ ճանապարհը կընտրի Ծառուկյանը դժվար է ասել:

Աղբյուր՝hayeli.am

Понравилась статья? Поделиться с друзьями: