Կամավոր, որ առավոտյան երեխա էր ունեցել ու այդքանը թողած` շամպայն տրաքացնելու տեղը եկել, որոնողական աշխատանք էր անում

Քանի որ ամբողջ վիրտուալ տիրույթում ու ԶԼՄ֊ներով ավելի շատ խոսվեց քանոնահարուհու , սալյուտ խփողների , համերգի և դրա ժամանակ տժացողների մասին ու իրենցով պռոյեկտվեց ամբողջ ազգը , ստիպված , ճարահատյալ խոսեմ մյուս բևեռի` դրականի մասին, էս մղձավանջի մեջ։ Ժողովուրդ դուք միայն տեսնեք երեկվանից ինչքան կամավորներ են եկել ու ի՞նչ աշխատանք են կատարում։ Էս նկարի տղային, ում չեմ ճանաչում , չգիտեմ ով է , տեսնեիք ինչ տիտանական աշխատանք կատարեց, ոնց էր ծանր պանելները առանց ձեռնոց կամ որևէ այլ գործիքների օգնում բարձել բեռնատարները , ոնց էր 40֊50 կգանոց քարերը բարձրացնում գցում մեքենաների բեռնախցիկը, քարերի տակ մեքենաները հայտնաբերելով ոնց էր արագ մաքրում , փորձում տեսնել ներսում մարդ մնացել է , թե՞ ոչ , ձեզ մոտ ապագայի նկատմամբ հավատի գործակիցը մի քանի անգամ կբարձրանար։


Եվ ի վերջո այս ամենին մի բան էլ գումարվեց , երբ հեռախոսազրույցներ լսեցի , սա հաստատ չեմ հիշում նկարի տղան էր , թե ուրիշ կամավոր , որ առավոտյան երեխա էր ունեցել ու այդքանը թողած , շամպայն տրաքացնելու տեղը եկել որոնողական աշխատանք էր անում ուղղակի սիրտս լցվեց, հիացած նայում էի իրենց։ Կամավորների մեջ տեսա նաև գլուխը կախ աշխատող մեր դերասաններից մեկին, Գևորգ էր անունը կարծեմ , երեսին էլ դաջվածք կար ACAB։


Ասում եմ ճիշտ է մի կողմից էս վիճակում տժժացողներ ունենք , մյուս կողմից էլ այս տղերքի նման սրտացավ մարդիկ, լավ մարդիկ։
Շատ կուզեի , որ պետական մակարդակով այս տղային գոնե մի հատ շնորհակալագիր տան, իսկ եթե երեկ ինքն էր երեխա ունեցել , ճիշտ եմ հիշում , ապա վստահ եմ ապագայում իր հորով հպարտանալու շատ առիթներ է ունենալու իր երեխան։ Էսքանը։

Арутюн Мнацаканян

Понравилась статья? Поделиться с друзьями: