Կանխարգելիչ միջոցառումներ՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի. ի՞նչ նախագիծ է առաջարկում ՊԵԿ-ը


ՊԵԿ-ը հանրային քննարկման է ներկայացրել Հասարակական կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ անելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձևակերպումները հստակեցնելու հանգամանքներով: Ի՞նչ է իրենից ներկայացնում այս փոփոխությունը: Մինչ այս պահը գործող օրենքով, հասարակական կազմակերպությունները հաշվետվությունները ներկայացնում էին միայն այն դեպքում, երբ տվյալ ՀԿ-ի գույքի ձեռքբերման աղբյուր են հանդիսացել հանրային՝ պետական, ՏԻՄ միջոցները: Փոփոխությունները ենթադրում են, որ հասարակական կազմակերպությունները հաշվետու են լինելու անկախ նրանից, թե ինչ միջոցներով է այդ գույքը ձեռք բերվել: Մի կողմ դնենք այն փաստը, որ այս փոփոխությունները վտանգելու են ՀԿ-ի անկախությունը, խնդիրը նաև քաղաքական ենթատեքստի մեջ է:
Գաղտնիք չէ, որ քաղաքականություն վերադարձած Երկրորդ նախագահը թեև չի նետվում քաղաքական իրադարձությունների հորձանուտի մեջ, այնուամենայնիվ, ակտիվորեն աշխատանքներ է տանում, մասնավորապես, շահագրգիռ անձանց հավաքագրելու, ՀԿ-ներ ստեղծելու ուղղությամբ, որոնք հետագայում կներգրավվեն Քոչարյանի գծած պլանի իրականացման գործին: Փաստացի, ներկա իշխանությունները, գործի դնելով ՊԵԿ-ին՝ այսպիսով փորձում են նաև կանխարգելիչ քայլ կատարել Քոչարյանի հետագա ծրագրերի իրականացումը հնարավորինս դանդաղեցնելու նպատակով: Օրենքում նախատեսվող փոփոխությունները իրականացնելու դեպքում ՀԿ-ներն ամբողջական վերահսկողության տակ կառնվեն, կվերահսկվեն ֆինանսական բոլոր աղբյուրները, ինչը էականորեն կնվազեցնի՝ ՀԿ-ը քաղաքական մանիպուլյացիաների գործիք դարձնելու նպատակ հետապնդող այս կամ այն ուժի և անհատի շանսերը:
մոռանանք նաև, որ Հայաստանում գործում է Սորոսի անվան հիմնադրամը, որի անունը վերջին շրջանում հաճախ է հնչում Հայաստանում՝ թավշյա հեղափոխության հաղթանակի համատեքստում: Շատերի պնդմամբ՝ հեղափոխությունը իրականություն դարձավ նաև այս հիմնադրամի օգնությամբ: Ըստ երևույթին, ՊԵԿ-ը վերահսկողության տակ կառնի նաև այս հիմնադրամը, սակայն միայն մեկ՝ իրական թիրախները չբացահայտելու նպատակով:

lurer.com

Понравилась статья? Поделиться с друзьями: