«Ընտրական օրենսգրքի տապալումը անակնկալ էր, որովհետև ես հույս ունեի, որ գոնե այս անգամ այն պատգամավորները, որոնք իրենց համաձայնությունը տվել էին արտահերթ խորհրդարանական ընտրություններին և սկզբունքորեն կողմ էին արտահայտվել նոր ԸՕ-ին, կգան»,- «Առաջին լրատվական»
-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ «Ծառուկյան» խմբակցության բոլոր 31 պատգամավորները ներկա էին քվեարկությանը: «Անկեղծորեն ցավում եմ, որ այսպես եղավ, որովհետև մենք կորցրինք հնարավորությանը՝ ընտրության գնալ շատ ավելի ճշգրիտ խաղի կանոններով Ընտրական օրենսգրքով»,- նշեց մեր զրուցակիցը:
Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ կարելի է երրորդ անգամ ևս փորձել և կոչ անել այն քաղաքական ուժերին, «որոնք միշտ լինում են նալի ու մեխի արանքում՝ մի մասը գալիս է, մի մասը չի գալիս: Այստեղ 1 ձայնի խնդիր կա»:
Մանրամասները՝ տեսանյութում