Կարեն Կարապետյանին առաջադրված մեղադրանքի մանրամասները

ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի գործունեության մասով ծառայողական քննությունն արդեն ավարտվել է. այս մասին երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Քննությունն ավարտվել է, եւ նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, քրեական գործ է հարուցված եւ այն ընթանում է»,- տեղեկացրեց Անանյանը: «ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այժմ օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնակատարը Լեւոն Հովհաննիսյանն է: Այսինքն` վերջինս կատարում է Կարեն Կարապետյանի աշխատանքային պարտականությունները: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվելու:  Ըստ շրջանառվող լուրերի`Կարապետյանը աշխատել է սեփական ընկերության օգտին` շուկայից դուրս մղելով մյուս ընկերություններին: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը սկանդալների կենտրոնում հայտնված պաշտոնյա է, նախկինում նա հեռացվել էր ՊԵԿ համակարգից, բայց Դավիթ Անանյանի առաջարկով նշանակվել էր վերոնշյալ վարչության պետ: ՊԵԿ նախագահը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց նաեւ, որ այս ընթացքում ՊԵԿ բազմաթիվ աշխատակիցների մասով ծառայողական քննություն է ընթանում:

Աղբյուր՝

Понравилась статья? Поделиться с друзьями: