ԿԱՐԵՎՈՐ․ Աննա Հակոբյանը ԽՆԴՐԵԼ Է ՏԱՐԱԾԵԼ այս հայտարարությունը !!!

Ընկերներ ջան, խնդրում եմ տարածեք այս հայտարարությունը😊
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակ

ԱՆՎԱՆՈՒՄ՝​​​Մամուլի քարտուղար/ լրատվության պատասխանատու

ՍԿԻԶԲ՝​Հոկտեմբերի 22, 2018 թ.

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ՝​Ամբողջ դրույք

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ՝​Երևան, Հայաստան

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 15.10.2018

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մամուլի քարտուղարը պատասխանատու է ՀՀ վարչապետի տիկնոջ գործունեության լուսաբանման, լրատվամիջոցների հետ աշխատանքի, վեբ կայքի և սոցիալական մեդիայի էջերի բնականոն գործունեության ապահովման համար:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Գրել մամուլի հաղորդագրություններ, վեբ պատմություններ:
• Համակարգել վարչապետի տիկնոջ գործունեության ֆոտո և տեսալուսաբանման աշխատանքները:
• Համակարգել կայքի ստեղծման աշխատանքները:
• Թարմացնել կայքը և սոցիալական մեդիայի ալիքները:
• Կապ պահպանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
• Անհրաժեշտության դեպքում կատարել գրավոր և բանավոր թարգմանություններ:

• Բարձրագույն կրթություն լրագրության, հանրային կապերի կամ առնչվող այլ ոլորտում
• Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ լրատվության և/կամ հանրային կապերի ոլորտում:
• Կազմակերպչական գերազանց հմտություններ:
• Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
• Միջանձնային հարաբերությունների հաստատման գերազանց հմտություններ:
• Գրելու, գրավոր և բանավոր հաղորդակցման, հանրային խոսքի գերազանց հմտություններ:
• Բանավոր և գրավոր հայերենի ու անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի լավ իմացություն:

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել [email protected] էլփոստին՝ նամակի վերնագրի տողում նշելով «Մամուլի քարտուղար»:

Понравилась статья? Поделиться с друзьями: