ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ՀԱՐԻՐ ՉԷ ՊԱՐՈՆ ՇԱՐԱՄԶԱՆՈՎԻՆ ՆՄԱՆ ԲԱՌԱՊԱՇԱՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

Այսօր վարչապետ չընտրված Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իրենց թիմի նախընտրական ապագա ցուցակի կազմին։ Հարցին, թե ովքեր կլինեն իրենց ցուցակում, հնարավո՞ր է ՀՀԿ-ականների տեսնենք իրենց ցուցակում, Փաշինյանն ասաց, որ չի բացառվում։

Իսկ Գևորգ Կոստանյանն, օրինակ, կլինի՞ իրենց ցուցակում Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Չեմ կարծում․․․ Ձեր հարցերից տպավորություն ա ստեղծվում, թե մեր ցուցակը ձևավորված ա լինելու հանրապետականներից։ Կարող են լինեl մեկ, երկու, երեք դեպքեր»։

Իսկ ցուցակը ի՞նքն է գլխավորելու, Փաշինյանն ասաց՝ այո։ Նա նաև նշեց, որ դաշինքով հանդես կգան։

Դիտարկմանը, թե Շարամզանովն ասել է՝ ի դեմս «Լույս» դաշինքի, ինքը կունենա գրպանային ընդդիմություն, Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց․ «Կարծում եմ՝ հարիր չէ պարոն Շարմազանովին նման բառապաշար օգտագործել»։

hraparak.am

Понравилась статья? Поделиться с друзьями: