Կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրը՝ ամենահիանալի կատարողներից մեկը, որն ամբողջ աշխարհի համար հանդիսանում էր Ֆրանսիայի և Հայաստանի մեծ մշակույթների հոգին և ձայնը․Մեդվեդև

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ցավակցական ուղերձ է հղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ՝ անվանելով նրան Ֆրանսիայի և Հայաստանի «հոգին ու ձայնը»։

«Կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրը՝ ամենահիանալի կատարողներից մեկը, որն ամբողջ աշխարհի համար հանդիսանում էր Ֆրանսիայի և Հայաստանի մեծ մշակույթների հոգին և ձայնը», — գրել է Մեդվեդևը ֆեյսբուքյան իր էջում:

«Խորը ցավակցություններ եմ հղում երգչի մերձավորներին, նաև աշխարհում նրա բազմաթիվ երկրպագուներին, այդ թվում` Ռուսաստանում», — գրել է Դ.Մեդվեդևը:

Оцените статью