Կներես ինձ իմ յուրահատուկ Կարեն ապեր… մահшցել է ՔՊ կուսակցության անդամ Կարեն Չիլինգարյանը (լուսանկարներ)

Ավտովթարից մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կարեն Չիլինգարյանը։ Չիլինգարյանը 29 տարեկան էր։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում՝ Սևանի ճանապարհին՝ Երևան վերադառնալու ժամանակ։

Կարեն Չիլինգարյանը Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հարազատն է։ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել. «Կներես ինձ էն ամենի համար, ինչ չարեցի քո համար: Աստված հոգիդ լուսավորի, իմ յուրահատուկ Կարեն ապեր…»։

Մի շարք ՔՊ—ականներ գրառումներ են անում՝ ցավակցության ու ափսոսանքի խոսքեր հայտնում։

Понравилась статья? Поделиться с друзьями: