Կոշտ հայտարարություններն ուղղված են նրանց, ովքեր գործում են հեղափոխության արժեքների ու օրինականության դեմ

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարարություններին: Վարչապետն ասել էր՝ ով փորձի երկրում իրավիճակը լարել, նրան կլարեն երկրից: Լենա Նազարյանն ասաց, որ շատ կարևոր է կոնտեքստը, այդ հայտարարություններն արվում են ի պատասխան:

«Մենք ունենում ենք տեղեկություններ, որ ընտրակաշառք են բաժանում: Իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այդ հարցով և ճշտեն: Մենք դիմել ենք իրավապահ մարմիններին և փոխանցել են տեղեկություններ, որովհետև քաղաքացիները մեզ ակտիվ հաղորդում են լուրեր այդ մասին: Ըստ էության, այդ կոշտ հայտարարություններն ուղղված են  այն անձանց, քաղաքական գործիչներին, ովքեր գործում են հեղափոխության արժեքներին դեմ ու օրինականությանը դեմ: Մենք խոստացել ենք ազատ ու արդար ընտրությունները, և եթե կլինեն քաղաքական գործիչներ կամ ընտրակաշառքի բաժանման կազմակերպիչներ, ապա նրանք վտանգում են ընտրությունների օրինականությունը և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանան: Նաև, այո, պետք է քշվեն Հայաստանից»,- հայտարարեց Լենա Նազրայանը:

Աղբյուր՝

Понравилась статья? Поделиться с друзьями: