«Կոչ եմ անում ամեն մի գրած հալած յուղի տեղ չընդունել». Իզաբելլա Աբգարյան

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլորդ հասկանում եք, որ վարչական շրջանների նորանշանակ ղեկավարները, ցանկանալով վերջ տալ ապօրինություններին և բարեկարգել, գործելու են ի հակառակ մի շարք մարդկանց շահերի, ճնշման են ենթարկվելու: Դա կարող է տարբեր ձևերով արտահայտվել՝ հրապարակումներից մինչև վնասատու գործողություններ:
Կոչ եմ անում ամեն մի գրած հալած յուղի տեղ չընդունել, ուշադիր լինել մեր շուրջը տեղի ունեցողին և աջակցել Երևանը ապօրինություններից մաքրողներին»:

Понравилась статья? Поделиться с друзьями: