Կոստանյանը ցանկացել է ստանալ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը, սակայն, մերժվել է․ Ինչ է կատարվել․․

 

«Ես Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքում հավաստիացա այդ նպատակների իսկության, ազնվության և, որը չափազանց կարևոր է իմ կարծիքով, հետևողականության մեջ»,- այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունը լքած ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը`ասելով, որ ինքը հեղափոխվել է հոկտեմբերի 5-ին, փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո:

Գեւորգ Կոստանյանը նաեւ ասել է, որ ինքը ՀՀ նոր կառավարությունից որեւէ պաշտոն չի ակնկալում: Aravot.am-ի տեղեկություններով, սակայն, Գեւորգ Կոստանյանը վաղուց էր հեղափոխվել եւ նոր կառավարության հետ հարաբերություններ հարթելու նախաձեռնությունը հենց իրենն է եղել: Ի դեպ, Գեւորգ Կոստանյանը նոր կառավարությունից իր ակնկալիքները չի թաքցրել:

Մեր տեղեկություններով, նա ցանկացել է ստանալ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը, սակայն, մերժվել է: Այս տեղեկությունները փորձեցինք ճշտել Գեւորգ Կոստանյանից, սակայն վերջինս այդպես էլ չարձագանքեց մեր հեռախոսազանգերին: Հիշեցնենք, Գեւորգ Կոստանյանը 2013-14 թվականները զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը, սակայն բոլորի համար անակնկալ`հրաժարականի դիմում ներկայացրեց`պատճառաբանելով առողջական խնդիրները: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Աղբյուր՝

Понравилась статья? Поделиться с друзьями: