Կտեսնե՞նք մաքուր Երևան

«Սանիթեք» ընկերության հինգ նոր աղբահան մեքենաներն արդեն Երևանում են: Այս մասին տեղեկացրել է Տարածքային  կառավարման  և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Ավելի վաղ՝ նախարաը նշել էր, որ «Սանիթեք» ընկերությունը հինգ մեքենա է ներկրում մայրաքաղաքում աղբահանության ոլորտը կարգավորելու համար:

Նկատենք, որ վերջին շրջանում մայրաքաղաքում աղբահանության վիճակն անմխիթար է: Գարշահոտություն, աղբի կուտակումներ. ահա այն՝ ինչ տիրում է Երևանում վերջին երեք ամսվա ընթացքում: Իսկ «Սանիթեք»-ը, ուղղակի անգործության է մատնված՝ աղբահանության գործընթացը կանոնակարգելու որևէ քայլ, մեղմ ասած՝ չի անում:

«Սանիթեք» ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլն էլ օրեր առաջ տված մամուլի ասուլիսի ընթացքում վստահեցնում էր, որ խնդիրը 100 %-ով կլուծվի, երբ մեր մեքենաներն այստեղ լինեն.

«Աղբահանության վիճակը սկսել է կարգավորվել և կգա իր նորմալ վիճակին։ Վստահեցնում եմ, որ խնդիրը 100 %-ով կլուծվի, երբ մեր մեքենաներն այստեղ լինեն: Աղբատար մեքենաները մինչև եկող շաբաթ կլինեն Երևանում: Առաջիկա երկու օրերին արդեն քաղաքացիները կտեսնեն, որ իրավիճակը կարգավորվել է»,- նշել էր Թավիլը։

«Սանիթեք» ընկերության գործադիր տնօրենի՝ աղբահանության  մեքենաներ Հայաստան բերելու հայտարարությունն իրագործվեց, սակայն մնում է սպասել և տեսնել, թե ինչ արդյուք ենք ունենալու, և արդյո՞ք դրանք իրենց նպատակին ծառայելու են, թե՝ ոչ:

Նշենք, որ աղբահանության ստեղծված իրավիճակը հասարակությունը կապում էր Տարոն Մարգարյանի հրաժարականի հետ: Կարծիքներ էին հնչում, որ Մարգարյանն է կանգնած այս ամենի հետևում, որպեսզի համեմատական անցկացվի իր պաշտոնավարման ժամանակների և ներկայիս իշխանությունների օրոք ստեղծված իրավիճակի միջև:

Քաղաքացիները սկսեցին դա պայմանավորել նաև աղբահանություն իրականացնող ընկերության և նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հնարավոր կապով։ Սակայն, «Սանիթեք»-ի տնօրենը վստահեցնում է, որ աղբահանության խնդիրը կապ չունի Տարոն Մարգարյանի հետ։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ «Սանիթեքի» աղբահանություն իրականացնող մեքենաների պարկի մի մասը պատկանել է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով հեղափոխությունից ու իր հրաժարականից հետո իր մեքենաները հանել է պարկից և հենց դա էր պատճառը, որ ընկերության մեքենաները բավարար չեն քաղաքի աղբը հեռացնելու համար։

Աղբյուր՝lurer.com

Понравилась статья? Поделиться с друзьями: