Հայաթում ընկա ու գոռացի՝ Մառլենս էլ չկա… Անմահացած հերոսը պատրաստվում էր ամուսնանալ…

Արցшխյшն 44-օրյա պшտերшզմում զ ո հ վ шծ Մառլեն Այվազյանը բանակից զորազրվելուց հետո պայմանագրային ծառայության էր անցել զինված ուժերում։

«Հայաթում ընկա ու գոռացի՝ Մառլենս էլ չկա»․ պայմանագրային զինծառայողը պատրաստվում էր ամուսնանալ

«Խելացի տղա էր։ Երազում էր, որ լավ ապրի, լավ կյանքով ապրի ու ամեն ինչ ունենա։ Մառլենս, որ բանակից եկավ, մեր գյուղում հացի փուռ բացեցին։ Ես հաց էի թխում, տղաս էլ առաքիչ էր աշխատում։ Հացը տանում էր մարդկանց տուն, դնում էր սեղանին ու գումարը չէր վերցնում։ Հետո գալիս ասում էր՝ մամ ինձ փող կտաս, իմը կորցրել եմ։ Հետո իմացա, որ ամաչել է վերցնել այդ 200 դրամը»,-պատմում է մայրը՝ Էլմիրա Այվազյանը։

Հայրը՝ Արտուշ Այվազյանը, պատմում է, որ երբ տղան անցել է պայմնագրային ծառայության, շուրջ 10 օր անց սկսվել է պшտերшզմը։

«Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 11-ին, ասաց՝ ես լավ եմ, դուք ձեզ լավ պահեք, լավ մնացեք։ Շատ մարդիկ են եղել, որ վախենալով են գնացել, բայց ինքը վախ չի ունեցել»,-նշում է հայրը։

Հայաթում ընկա ու գոռացի՝ Մառլենս էլ չկա»․ պայմանագրային զինծառայողը պատրաստվում էր ամուսնանալ – HaykNews: Նորությունների է աշխարհի վերջին ...

Ընկերները պատմում են, որ նա ուրախ է մեկնել մարտի դաշտ։ Տեղեկություններ ունեն, որ Մառլենը ճանապարհներից նուռ է քաղել տղաների համար։

Մառլեն Այվազյանը հետմшհու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

Մանրամասները՝ տեսանյութում.

Понравилась статья? Поделиться с друзьями: