Հայուհին դարձել է Բաշկիրիայի առաջին տիկին. Ո՞վ է նա․․

Բաշկիրիայի նոր առաջին տիկին է դարձել 36-ամյա հայուհի Կարինե Ավետիսյանը։ Նրա ամուսինը՝ 54-ամյա Ռադի Խաբիրովը, ով 2017 թ. մարտից զբաղեցնում էր մերձմոսկովյան Կրասնոգորսկի քաղաքապետի պաշտոնը, նշանակվել է Բաշկորտոստանի Հանրապետության ղեկավար: Այս մասին հայտնում է «Комсомольская правда.Уфа»-ն։

Կարինեն մասնագիտությամբ ատամնաբույժ է, 2006 թվականին ավարտել է Կուբանի պետական բժշկական համալսարանը: Ռադիի հետ հանդիպման ժամանակ նա արդեն ուներ դպրոցական տարիքի որդի, ով այժմ բնակվում է իրենց ընտանիքում։

Նախորդ տարի ամուսնական զույգը որդի է ունեցել, ում անվանել են Ֆարիտ՝ ի պատիվ հայրական պապիկի:

Понравилась статья? Поделиться с друзьями: