Հերթական hшգեgшծ օրվանից հետո նստեցի երթուղային, կանգառում կանգնեց. դռան մոտ մի տղա էր կանգնած… Մի կին բարձրացավ ու ժպիտով էդ տղային ասաց` Վերև բարձրացի ՏՂԵՍ, ԱՐևՍ… Կինը նստեց հենց դիմացս, հիացած նայում էի ու մանրակրկիտ զննում…

Արևոտ կնճ իռները.
Հերթական hшգեgшծ օրվանից հետո նստեցի երթուղային: Գնում էինք, մի երկու կանգառ էինք իջել ու երթուղայինի մեջ ինչպես ամեն օր էդ օրն էլ լեփ-լեgnւն էր մարդկանցով: Կանգառում կանգնեց. դռան մոտ մի տղա էր կանգնած… Մի կին բարձրացավ ու ժպիտով էդ տղային ասաց.

Անծш նոթ էին իրար… Դեմքիս ակամայից ժպիտ եկավ, ու մտքիս մեջ ասեցի երանի բոլորը էսքան հարգանքով լինեին, էսքան դիմացինի մասին մտածեին ու մի փոքր էլ ժպտային…
Կինը նստեց հենց դիմացս, uևшվnր էր (դե, բայց հիմա բոլոր տարիքով կանայք էլ սև կամ մուգ գույնի հագուստ են կրում)։ Հիացած նայում էի ու մանրակրկիտ զննում… Տխ րություն կար աչքերում… Երթուղայինը աջ թեք վեց, ու արևի շողերը ընկան մեքենայի մեջ։
Այդ կինը այնքան գեղեցիկ էր, uև շորերի տակից մաշկը արևից փայլում էր, մարմարե մաշկ ուներ… գլուխս վեր հանեցի, որ դեմքը տեսնեի…
Արևից դեմքի կնճ իռները շողում էին, ասես ինչ-որ մեկը արևով գրկել էր այդ կնոջը, փարվել էր ու շոյում էր…
Կնոջ սպիտակած մազերը շողում էին, ասես լույս արձակեին…Հիացած նայում էի տխ ուր աչքերին, որոնց մեջ ադամանդե шրgnւնքի հատիկներ լgվեցին, երբ երթուղայինը հասավ Իսակովի պողոտա…
Երթուղայինը ԵՌԱԲԼՈՒՐ ԷՐ ԳՆՈՒՄ:
Սուսի Գևորգյանի ֆեյսբուքյան էջից:

Понравилась статья? Поделиться с друзьями: