Հիմա իմ աստվածը Դու ես․․․ Հպարտանում եմ, բայց ինձ իմ սիրուն, բարձրահասակ, բարի, ջերմ, կանաչ աչքերով, մաքուր ու իմ հոգու կես եղբայրն էր պետք…

«Սիրտս տարար Քո հետ…

Ամբողջ կյանքում փորձել եմ Քեզ պաշտպանել: Պաշտպանում էի մանկապարտեզում, դպրոցում, բակում, տանը: Մինչև էնքան մեծացար, որ Դու դարձար իմ պաշտպանը: Մինչև Դու սկսեցիր իմ խնդիրները լուծել: Վերջին անգամ տուն եկար, էլի իմ խնդիրները լուծեցիր ու գնացիր:

Ինձ խորհուրդներ էիր տալիս` տարիքիցդ հասուն, իմաստուն:

Գնացիր, աշխարհի ամենաբարեկեցիկ ու ամենաապահով երկրներում եղար, բայց էլի Քո «шրյունոտ» հայրենիքին անդավաճան մնացիր, որոշեցիր, որ չես ուզում մնալ էնտեղ, որ պետք է ծառայես:

Պատրվակներ չփնտրեցիր ծառայությունից խուսափելու համար, երբ ուրիշները կեղծ թղթերով ու հիվանդություններով փախան բանակից` Դու հրաժարվեցիր, քանի անգամ ես ինձ ասել «դիրքերում կ մ ե ռնեմ, բայց չեմ ազատվի»:

Պատվով ծառայեցիր, ոչ մի բանից չբողոքեցիր, ամիսներ շարունակ ամենավտանգավոր դիրքերում, գիշերվա ամենամութ ժամերին կանգնեցիր, պահեցիր, վերջում էլ կյանքդ տվեցիր քո պարտքը կատարելու համար:

Возможно, это изображение 1 человек и военная форма

Բոլոր եղած ու չեղած աստվածներին աղոթեցի, խնդրեցի, որ ապահով ետ գաս: Բոլոր եկեղեցիներում ու տաճարներում մոմեր վառեցի, բայց աստված չկար:

Հիմա իմ աստվածը Դու ես:

Սիրտս տարար քո հետ, Դու էլ հավերժ մնացիր Սյունիքի լեռներում, Քո պարտականությանը անդավաճան:

Հպարտանում եմ, բայց ինձ իմ սիրուն, բարձրահասակ, բարի, ջերմ, կանաչ աչքերով, մաքուր ու իմ հոգու կես եղբայրն էր պետք…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: