Հիմա պատկերացրեք հանրապետականների տվայտանքները՝ առաջ ես 50 հոգով ղռռալեն անցնում էի, իսկ հիմա ես ինչու պիտի պայքարեմ

Հանրապետականների տվայտանքները…

Հանրապետականները հիմա պարզապես չեն կարողանում հասկանալ, թե իրենց համար որ Ընտրական օրենսգիրքն է ձեռնտու… Ռեյտինգայինով, այո, ընտրվել են, բայց ախր իրենցից հեռացել են բազմաթիվ մարդիկ, որոնք ռեյտինայինով իրենց կուսակցությանը հսկայական ձայներ են բերել…

Մյուս կողմից՝ նոր օրենսգիրքը ավելի լայն հնարավորություններ է տալիս բոլոր կուսակցություններին՝ անցողիկ շեմն իջեցվում է, առնվազն չորս ուժ կարող է մտնել խորհրդարան, ուրեմն կարող ես լինել առնվազն չորրրորդը՝ առանց հաղթահարելու անցողիկ չեմը… Բայց հասկանալի է չէ, որ այդ դեպքում խորհրդարան կմտնի մատների վրա հաշված հանրապետական…

Հիմա պատկերացրեք հանրապետականների տվայտանքները՝ առաջ ես 50 հոգով ղռռալեն անցնում էի, իսկ հիմա ես ինչու պիտի պայքարեմ, որ խորհրդարանում հայտնվեմ ոչ թե ես, այլ միայն Աշոտյանն ու Շարմազանովը, քարը տրաքի՝ նաեւ Վահրամ Բաղդասարյանը… Հազար տարի ինձ պետք է…

Понравилась статья? Поделиться с друзьями: