ՀՀԿ-ի հանդեպ կկիրառվի անցումային արդարադատություն. որն է հաջորդ քայլը

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն բանից հետո, երբ երեկ Նիկոլ Փաշինյանը փաստացի ազատվեց ԲՀԿ ու ՀՅԴ բալաստից, քաղաքական ասպարեզում մնաց մեկ խորհրդարանական կուսակցություն՝ ՀՀԿ-ն, որին կամ պետք է թողնեն խորհրդարան մտնել ու ստանալ ձայների 1/3-ը, կամ էլ ուղարկել այնտեղ, ուր ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն են:

Հայտնի է դարձել, որ Հայաստան են ժամանակ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի եւ Բաց հասարակության ու Արդարադատության նախաձեռնության հիմնադրամների ներկայացուցիչները: Հայաստանի գլխավոր դատախազի հետ հանդիպմանը քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի, երկրից դուրս հանված ակտիվների վերադարձի, անցումային շրջանի արդարադատության եւ այլ խնդիրներ:

Անցումային արդարադատության մասին տեղեկությունը համընկել է ժամանակաշրջանի հետ, երբ երկրում դիմակայություն է տեղի ունենում Փաշինյանի եւ ՀՀԿ միջեւ: ՀՀԿ-ն ամեն կերպ փորձում է ընտրությունները ձգձգել մինչեւ հաջորդ տարվա մայիս, իսկ Փաշինյանը պնդում է, որ այս տարվա դեկտեմբերին լինի: Երկուսի փաստարկներն էլ հասկանալի են: Երեկ Փաշինյանը որպես փաստարկ առաջ է քաշել գլխավոր հաղթաթղթերից մեկը՝ խորհրդարանի շրջափակումը  տասնյակ հազարավոր մարդկանց կողմից:

Այդ հաղթաթուղթն օգնեց Փաշինյանին ազատվել ԲՀԿ ու ՀՅԴ նախարարներից, ինչպես նաեւ քաղաքացիների համար բացել խորհրդարանի այգին: ՀՀԿ-ն դեռեւս դիմադրում է, եւ հնարավոր է, այլ հաղթաթուղթ պետք գա:

Օգոստոսի 17-ի հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր անցումային արդարադատության ու սահմանադրական բարեփոխումների հանրաքվե անցկացնելու մասին: Որոշ ժամանակ անց տեղի էր ունեցել Արա Բաբլոյանի ու Փաշինյանի հանդիպումը, եւ հայտարարվել էր, որ անցումային արդարադատության հարցը հետաձգվում է:

Հիմա, երբ ճգնաժամը նորից սրվել է, Հայաստան են ժամանել անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ներկայացուցիչները՝ ցույց տալով, որ գաղափարը շարունակում է ակտուալ մնալ:

ՀՀԿ դիմադրության դեպքում կկիրառվի՞ այդ կոշտ մեխանիզմը: Օգոստոսի 17-ից հետո ՀՀԿ անհանգստությունը վկայում է, որ նրա համար սա շատ ցավոտ հարց է նախեւառաջ այն պատճառով, ոչ անցումային արդարադատության համար կարեւոր չէ, որ «թղթերով ամեն ինչ կարգին է»: Այլեւս ոչ ոք չի նայելու այդ թղթերին:

Աղբյուր՝lragir.am

Оцените статью