ՀՀԿ հերթական ծուղա՞կը, թե՞ փախուստ խորտակվող նավից

Այսօր բավական ուշագրավ տեղեկություններ տարածվեցին՝ կապված ՀՀԿ-ում սկիզբ առած արտահոսքի հետ: ֆելիքս Ցոլակյանի փոխարեն Աժ մուտք գործող Մարտուն Գրիգորյանը հայտարարել է մանդատը վերցնելու և ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու իր մտադրության մասին: ՀՀԿ-ական Արման Սահակյանն իր հերթին իր  անվերապահ աջակցությունը հայտնեց դեկտեմբերին ընտրությունների անցկացման փաշինյանական ծրագրերին: Խոսակցություններ կան, որ մեկ այլ կարկառուն հանրապետական՝ Ալիկ Սարգսյանն է դուրս գալիս ՀՀԿ խմբակցությունից և ընդհանրապես կարող է հրաժարվել մանդատից:

Ուշագրավ է, որ այս արտահոսքը սկսվեց ՀՀԿ ԳՄ վերջին նիստից հետո. նախատեսվա՞ծ էր արդյոք սա, մի կենտրոնի՞ց է հրահանգը իջեցվել, թե՞ պարզապես վերոնշյալ պատգամավորները փրկվում են խորտակվող նավից. Հասկանալի է, որ խոսքը երաշխիքների ձեռքբերման մասին է, քանի որ  Փաշինյանի թիմում կամ նոր իշխանությունների բառապաշարով ասած՝ սպիտակների ճամբարում հայտնվելու որևէ շանս այս գործիչները չունեն: Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանն իր ֆեսյբուքյան ստատուսով կոչ է անում քաղաքացիներին քաջալերել այն պատգամավորներին, որոնք ողջունում են արտահերթ ընտրությունների շուտափույթ անցկացումը:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն մեսիջները, որոնք գալիս ՀՀԿ վերնախավից՝ չենք կարող բացառել, որ սա հերթական քայլն է, ծուղակը՝ Փաշինյանի զգոնությունը թուլացնելու համար, որպեսզի վարչապետը վստահ լինի, որ իր շուրջն այս պահին լայն կոնսոլիդացիա է գնում, իսկ ՀՀԿ-ն էլ ավելի է կորցնում դիրքերը ԱԺ-ում:

Աղբյուր՝

Понравилась статья? Поделиться с друзьями: