ՀՀԿ-ն որոշեց վերջում մի վատություն անել. Ալեն Սիմոնյան

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այսօր՝ հոկտեմբերի 22-ին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթն ԱԺ-ում անհրաժեշտ թվով ձայներ չստանալուն.

«Ապացուցվեց, որ այս ԱԺ-ն պետք է ցրվեր: Ցավում եմ, որ ՀՀԿ խմբակցության մեր գործընկերները ևս մեկ անգամ որոշեցին վերջում ևս մի վատություն անել քաղաքական դաշտին: Փաստացի ստացվում է, որ նոր Ընտրական օրենսգրքում մենք ունենալու էինք մի իրավիճակ, երբ քաղաքական դաշտում ավելի լայն շրջանակներ կարող էին մասնակցել և ավելի շատ քաղաքական ուժեր կարող էին հայտնվել ԱԺ-ում»:

Оцените статью