ՀՀԿ+1


Վարչապետ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը: Որոշումը, ինչ խոսք, սպասված էր, քանի որ ԱԱԾ նախկին պաշտոնյան թավշյա հեղափոխության օրերին աջակցության բացահայտ մեսիջներ էր հղում Փաշինյանի թիմին, անգամ դուրս եկավ ՀՀԿ ֆրակցիայից և մինչ այս պահը, հանդիսանալով անկախ պատգամավոր, նույնպես աջակցում էր Փաշինյանի նախաձեռնություններին՝ հատկապես կողմ արտահայտվելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհապաղ անցկացմանը:
Սակայն Ցոլակյանի նշանակման ինտրիգը լրիվ այլ է:
Նրա կողմից պատգամավորական մանդատը վայր դնելը ՀՀԿ-ին հնարավորություն է տալիս համալրել ֆրակցիան 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ռեյտինգային ընտրակարգով Շիրակի մարզում Ցոլակյանից հետո ամենաշատ քանակությամբ քվե ստացած անձով: Իսկ այդ անձը նույն ինքը՝ Մարտուն Գրիգորյանն է, ով վերջին ընտրություններում հավաքել էր 10648 ձայն: Եթե Գրիգորյանը չհրաժարվի վերցնել մանդատը, ինչը այս քաղաքական կոնֆիգուրացիայի պայմաններում բնավ էլ չի բացառվում ՝ նշանակում է, որ ՀՀԿ խմբակցությունը կունենա մեկ պատգամավորով ավել՝ իսկ ստեղծված իրավիճակում դա էլ ՀՀԿ-ի համար լուրջ համալրում է: Իհարկե, էականորեն ԱԺ-ում ՀՀԿ-ի համար եղանակ չի փոխվի, սակայն Ցոլակյանի հեռանալը որոշակի նվեր էր նորաթուխ ընդդիմության համար: Իսկ ինչ վերաբերվում է ԱԱԾ նախկին պաշտոնյային ուժային կառույցը վստահելուն, ապա մեկ անգամ ևս պետք է փաստենք, որ վարչապետ Փաշինյանը իր թիմակիցների շրջանում, ըստ էության, չունի համապատասխան որակավորման կադրեր, և այս քայլը թեև ամենավատ կադրային որոշումը չէր, այնուամենայնիվ, որոշակիորեն պարտադրված էր…
href=»https://lurer.com/?p=300431&l=am»>Աղբյուր՝lurer.com

Понравилась статья? Поделиться с друзьями: