ՀՀ զինված ուժերը ոչնչացրել են ադրբեջանական դիրքը

Զինված ուժերում Banak.info կայքի աղբյուրները հայտնում են, որ վերջին օրերի լարված իրավիճակում, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Խաչատուրովը, բավականին սկզբունքային դիրքորոշում է որդեգրել․ ցանկացած կրակոցի և կորուստների, հայկական կողմը պատասխանում է մի քանի անգամ հուժկու և ասիմետրիկ կրակով։

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ ՀՀ ԶՈւ-երը կրել էին մեկ կորուստ՝ մահացել էր պայմանագրային Հայկազ Մաթևոսյանը, ինչին ի պատասխան, հայկական զինված ուժերը հուժկու կրակով ավերել-ոչնչացրել են ադրբեջանական այդ դիրքն ու կրակակետերը, որտեղից արձակվել էր մահացու կրակը, այսպիսով առնելով զոհված մարտական ընկերոջ վրեժը։ Ադրբեջանական կողմի կրած մարդկային և նյութական կորուստները դեռևս ճշտվում են։

Понравилась статья? Поделиться с друзьями: