ՀՀ սահմանի երկայնքով կուտակումներ ու շարժեր կան, բայց … ինչ է հայտնում Արծրուն Հովհաննիսյանը

Շարժեր, կուտակումներ ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով կան, բայց իրավիճակը հանգիստ է, այլ բան չեմ կարող ասել: Այս մասին այսօր ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ իրավիճակ է ՀՀ սահմանին:

՛՛Հակառակորդի հիմնական մեծ զորախմբերի մեջքը կոտրված է, բայց կան դիվերսիոն զորախմբեր, և եթե մենք չենք ներայացնում, թե որ ուղղությամբ ինչ է կատարվում, չի նշանակում, թե որևէ բան տեղի չի ունենում, մեր մարտերը շարունակվում են ամն օր, ամեն տեղ՛՛,-ասաց նա:

՛՛Պայքարը ծանր է, բայց վստահ եղեք՝ հաղթելու ենք՛՛,-եզրափակեց Հովհաննիսյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: