Հուզիչ պատմություն Ազնավուրից. Ինչո՞ւ է Պրագայի հիվանդանոցում խնդրել հայ բժիշկ կանչեն…

Թամարա Մելքոնյանը գրում է.

Ինձ պատմել է Պրագայում աշխատող նեյրոխիրուրգ Արեգը…Ազնավուրը եկել է Պրագա, համերգից հետո վատացել է, տեղափոխել են հիվանդանոց , հանկարծ Շառլը դիմել է բուժքրոջը՝ էս հիվանդանոցում հայ բժիշկ կա՞, եթե կա խնդրում եմ կանչեք..

Արեգն ասում է երբ իմացա, վազելով իջա Ազնավուրի մոտ, նայեց աչքերիս ու ասեց՝ հայ ես, ես հասկացա աչքերիցդ, հետո փաթաթվել է,կարծես հարազատին գտած լինի ու փոքր երեխայի նման երկար լացել է… Լույս հոգուդ Մեծություն, իսկ Մեծությունները չեն մահանում…

Понравилась статья? Поделиться с друзьями: