Հրաշք լուր․․․ Ծնվել է անմահ հերոս դարձած Ռադիկ Հովակիմյանի եղբայրը․․․

Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում հերոսացած լոռեցի Ռադիկ Հովակիմյանի եղբայրը: Փոքրիկին անվանակոչել են եղբոր՝ Ռադիկի անունով: Այս մասին հայտնում է Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը:

Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Ռադիկ Հովակիմյանի եղբայրը

«3.4 կգ քաշով, 51 սմ հասակով փոքրիկի ծնունդն ընդունել են բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանն ու մանկաբարձ-գինեկոլոգ Արամայիս Դունամալյանը:

Возможно, это изображение 1 человек и ребенок
Փոքրիկի ծնունդն ուրախացրել է ոչ միայն հարազատներին, այլև հիվանդանոցի ողջ անձնակազմին: Թե՛ մայրիկի, թե՛ նորածնի վիճակը բժիշկները գնահատում են բավարար»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Возможно, это изображение 1 человек, ребенок и в помещении

Понравилась статья? Поделиться с друзьями: