Հրատապ լուր․ Տղամարդը նռնшկով զինվшծ մտել է Մասիսի քաղաքապետարան և սպառնում է այն պшյթեցնել

Ֆոտոլրագորց Գագիկ Շամշյանը հայտնում է․ «Արդեն մեկ ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Մի տղամարդ՝ զինվшծ նռնшկով մտել է Մասիսի քաղաքապետարան և սպառնում է այն պայթեցնել:

Այս պահին նռնակով քաղաքացին Մասիսի քաղաքապետարանի շենքում է

Քաղաքապետարանի ներսում այդ քաղաքացու հետ բանակցություններ են վարում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ու ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը:

Մասիսի քաղաքապետարանի գլխավոր ճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները:

Տեղում է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ:

Նռնակով քաղաքացին մտել է Մասիսի քաղաքապետարանի շենք, կրակոցներ արձակել (տեսանյութ, լրացված)

Թե ինչն է եղել տղամարդու կողմից նման քայլի դիմելու պատճառը, պարզվում է:

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները»:

Понравилась статья? Поделиться с друзьями: