ՀՕՊ-ը Ռուսաստանը անջատեց չորս օր ու շանտաժով ստիպեց որ …. Թեհմինե Ենոքյանի հայտարարությունը

«Կանաչ Հայաստան» ՀԿ հիմնադիր Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախյան առաջին պատերազմի մասին մեզանից շատերը շատ քիչ բան գիտեն, իսկ հետո տարիների ընթացքում աղավաղվում են փաստերը, հերոսները, արված-չարված քայլերը։ Էսօրվա դրությամբ փաստագրված չունենք առաջին պատերազմի ընթացքը և հետո շատ նվիրյալ անձանց մահվան պատճառները, որից մեկն էր Մոնթեն։

Մենք անգամ մեր աչքի առաջ էս պատերազմի ընթացքում ամենօրյա ռեժիմով ֆիկսված ու չֆիկսված փաստերի մեջ ենք խճճվել, դավաճանության ու հերոսության արանքում, չգիտենք մանրամասն ամեն բան, ինչ տեղի է ունեցել Ջաբրաիլում, Հադրութում, Շուշիիում։ Ժամանակը նորից կբթացի ցավը, կխամրեն փաստեր, կեղծ հերոսներ շքերթը կմեծանա ու շնորհակալությունները կշատանան։

Հինգ տարի անց մեր էսօրվա իրականության մասին ի՞նչ կարծիք ենք ունենալու։

Կարող ենք արդյոք պահպանել ճշմարտությունը և դրան տիրապետեն բոլորն անխտիր։

Դեռ երկու շաբաթ էլ չկա հրադադարից, բայց ստի դոզայից սիրտս պայթում ա…Ամեն դպրոցում ողջ ճշմարտությունը մատուցելու անհրաժեշտությունը դառնում ա ուղակի հրամայական։

Հադրութի մի ուսուցչուհի վերջերս հարցազրույց էր տվել TV-ներից մեկին, ասում էր, որ միշտ պատմել է իր աշակերտներին հայոց պատմության հերոսական դրվագների մասին, բա հիմա ինչ պետք է պատմեմ իմ աշակերտներին, դրանով էի հայրենասիրություն դաստիարակում։

Իրականությունը դավաճանության ու հերոսության մասին, ճնշողի ու ճնշվողի, անհեռատես քաղաքական գործչի, անատամ դիվանագիտության աշխարհի հսկաների ու օկուպանտների մասին ճշմարտությունը պատմելը ժամանակի հրամայականն է։

Այո, ՀՕՊ համակարգերը Ռուսաստանը անջատեց չորս օր ու շանտաժով ստիպեց ստորագրել փաստաթղթեր։

Այո, Հայաստանի պատմության մեջ եզակի դեպք, երբ ընտրված ղեկավարը չհասկացավ լեգիտիմության ուժը, ընտրված ղեկավար ունենալը մեծ շքեղություն էր Հայաստանի նման փոքր երկրի համար, ինչն էլ չներվեց Ռուսաստանի կողմից։ Էս տարածքում պետք է նշանակեն ղեկավարներ, ոչ թե ընտրվեն, որ հանկարծ Պուտինը չջղայնանա, թե չէ մենք մահկանացու ներս, ով ենք, որ որոշենք ով պետք է լինի մեր ղեկավարը։

Սա գրում եմ, որ ամեն տարի հիշեցնի ֆբ ն իրական հերոսների, կեղծիքի, պաթոսի, անաստված ղեկավարների, օկուպանտների, ու անմեղ մատղաշ երեխեքի ուղեղը լվացող մարդկանց մասին։

Էն երեխեքի, ում հայրերին ՀՕՊ համակարգը անջատող Ռուսաստանի ղեկավարությունը սպառնաց թուրքական բայրաքթարով խփել, եթե մեր ընտրված ղեկավարը չստորագրի Արցախի օկուպացիան»։

Понравилась статья? Поделиться с друзьями: