Ձեր ողջ ոհմակով ախր Դավիթի կոշիկի փոշին չարժեք. ես դա ո՞նց մոռանամ. Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյաբը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հատորներով կարելի է հիշել ու հիշեցնել, թե «բիրտ»-ը որն է («արդարության մունետիկ» Հայկ Ալումյանի ականջը կանչի),

բայց այս պահին հիշեցի, որ Դավիթ Մաթեւոսյանին դատարանի դահլիճ բերեցին միջնադարյան ժամանակներին հարիր շղթայակապ՝ ե՛ւ ոտքերը, ե՛ւ ձեռքերը, մի շղթա էլ այս երկու շղթաները միացրել էին իրար։

Ձեր ողջ ոհմակով ախր Դավիթի կոշիկի փոշին չարժեք։
Ես դա ո՞նց մոռանամ։
Ինչու՞ մոռանամ։
Երբե՛ք չեմ մոռանալու։

Ու ամեն առիթով հիշեցնելու եմ։
Հ.Գ. Հազար անգամ ներողություն եմ խնդրում. նույն կերպ շղթայակապ բերեցին նաեւ բոլորիս սիրելի Մյասնիկ Մալխասյանին։

Понравилась статья? Поделиться с друзьями: