Մահից մեկ ակնթարթ առաջ. համացանցում է հայտնվել Boeing 737-ի ուղևորների վերջին սելֆին

Համացանցում հրապարակվել է Boeing 737-ի ուղևորների վերջին սելֆին, որն աղետի է ենթարկվել հոկտեմբերի 29-ին՝ Ջակարտայի օդանավակայանից դուրս գալուց հետո։ Նկարը հայտնվել է «Կոմսոմոլսկայա Պրավդայի» Telegram-ում։ Նկարում երևում է, որ ինքնաթիռում մարդիկ դիմակներով են նստած։

Ինչպես արդեն հաղորդվել է, հոկտեմբերի 29-ին Lion Air ավիաընկերության Boeing 737 մարդատար ինքնաթիռը կործանվել է Ջակարտայի (Ինդոնեզիա) օդանավակայանից օդ բարձրանալուց հետո։ Ինքնաթիռն անհետացել է ռադարներից թռիչքից 13 րոպե անց։ Ողջ մնացածների մասին տվյալներ չկան։

blognews.am

Понравилась статья? Поделиться с друзьями: