Մանկապարտեզից գալուց ամեն անգամ ասում էր․ « Սպասի մամայիս համար ծաղիկներ քաղեմ» , հիմա ես եմ իրան ծաղիկներ տանում․․․

Երկու որդի ունեմ, մեծս՝ Կարոտիկս, երբ գնաց բանակ դեռ նոր էր մի տարի ծառայել, որ սկսվեց, Ապրիլյան պատերազմը։ Ռուստամը՝ փոքր տղաս, սեպտեմբերի 30-ին պիտի 19 տարեկան դառնար։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց զոհված հերոս Ռուստան Գալստյանի մայրը՝ Քրիստինե Հակոբյանը։

«Վերջին անգամ սեպտեմբերի 26 եմ խոսել տղայիս հետ՝ չարաբաստիկ պատերազմի նախորդ օրը։ Ամեն զանգելուց միշտ մեզանից էր հարցնում, այդ օրն էլ մեկ առ մեկ հարցրեց թե ոնց ենք ու ով ինչ է անում։ Ասաց.
-Ըհ՜ն մամ ջան ուրեմն բոլորդ նույն ձևով կշարունակեք ձեր գործը ըտենց լավ անել, որովհետև ես էլ իմ գործն եմ լավ անում․․․
Ու մինջև վերջ տղաս իր գործը լավ արեց, շաաատ լավ ․․․»,- պատմում է տիկին Քրիստինեն։

Որդու մահվան մասին իմացել են հոկտեմբերի 1-ին։ «Դատաբժիշկը մահվան օրը նշեց սեպտեմբերի 28 կամ 29, այսինքն տղաս չի էլ դարձել 19 տարեկան։ Մահվան վկայականը վերցնելու օրը երազ տեսա, տղայիս համարից ինձ զանգ եկավ, ուրախ վերցրեցի կանչեցի «Տղե՜ս», հետո երազիս մեջ էլ հասկացա, որ տղես էլ չկա (նունիսկ քնաց ժամանակ էլ եմ զգում նույն ցավն ու տառապանքը)։ Հեռախոսի միջի ձայնն ասեց. «Ռուստամը մահացել ա սեպտեմբերի 28-ին ժամը 10-ին»։ Ես վեր թռա քնից, էտ ձայնն ականջիս մեջ։
Դե քանի որ ուրիշ ոչ մի ստույգ լուր չունենք տղայիս դեպքի մասին մահվան օրը գրանցեցին սեպտեմբեր 28-ը»։

Ռուստամն ապագա բժիշկ էր՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի առաջին կուրսը ավարտելուց հետո գնացել էր բանակ։ Նպատակը սրտի վիրաբույժ դառնալն էր, մի քանի միավոր չբավարարելու պատճառով էր առաջին կուրսը ստոմ ֆակ նստել, առաջին կուրսի քննություները հանձնելուց հետո մոտեցել էր դիմում գրել բաժինը փոխելու նպատակով, համալսարանում ասել էին ոչ մի խնդիր չկա, բայց բանակից գալուց հետո պետք է դրա համար դիմի։

Հիշում եմ տղաիս առաջին հաղթանակը, 5 տարեկան էր, որ առաջարկեցին մասնակցել «Միսս և Միստր-2007 Գեղեցկության մրցույթ փառատոնին մասնակցեց ու հենց դրանով էլ սկսեց իր կյանքի հաղաթանակները․․․
Բոլորը գրկում, նկարվում ու շնորհավորում էի, իսկ ինքը զարմացած նայում էր ու չէր հասկանում ինչ է կատարվել, հենց որ ասեցի․ « տղես դու ես հաղթել» ուրախությունից աչքերը փայլեցին․․․

Ու գիտեմ հիմա էլ տղես էլի հաղթել ա, իրա վեհ ու ուրախ կեցվացքով վերևից ինձ ժպտում ա․․․

Մանկապարտեզից գալուց ամեն անգամ ասում էր․ « Սպասի մամայիս համար ծաղիկներ քաղեմ» , հիմա ես եմ իրան ծաղիկներ տանում․․․

Շարունակությունը՝ այստեղ

Понравилась статья? Поделиться с друзьями: