Մանկությանս տարիներին եթե շենքում վատ դեպք էր լինում, հայրիկս արգելում էր հեռուստացույց միացնել՝ ամոթ էր․..

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը գրում է.

«Մարդկային փոխհարաբերությունները՝ կարեկցանքը, փոխօգնությունը, հարևանի, բարեկամի, պարզապես անծանոթի հանդեպ ուշադրությունը հասարակության հիմքն են։

Վատ, շատ վատ, խայտառակ վատ օրինակներն ահավոր շատ են ու ցավոտ։ Բայց իրականում բոլորի համար ավելի լավ է ու կարևոր գտնել լավն ու բարին, ֆիքսել իրական հերոսներին ու հենց նրանց փորձել նմանվել։

Ժամանակը ցույց կտա, թե ուր կհասնենք։ Վերջապես ազգ ու հասարակություն կդառնանք թե կվերածվենք ինչ-որ մի տարածքում ապրող անհայտ բնակչության։

Հ.Գ. Մանկությանս տարիներին եթե շենքում վատ դեպք էր լինում, հայրիկս արգելում էր հեռուստացույց միացնել՝ ամոթ էր․ կարծում եմ շատերի համար ծանոթ պատմություն է»

Понравилась статья? Поделиться с друзьями: