Մարդ ինչքա՞ն պիտի ծակաչք կամ չկամ լինի, որ նույնիսկ քաղաքապետարանի պաշտոնական էջը հետը տանի

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հետո զարմանում եք՝ ինչու՞ է ժողովուրդը գնում Նիկոլի հետևից , ինչու՞ իրենց էդպես չեն սիրում… Լավ ,ինչքա՞ն մարդ պիտի ագահ լինի , ինչքա՞ն պիտի ծակաչք լինի , կամ ինչքան պիտի չկամ լինի, որ նույնիսկ քաղաքապետարանի պաշտոնական էջը հետը տանի , լավ էդ մի քանի հազար լայքի եղածն ինչ էր , որ դա էլ վերցրեցիք ձեզ հետ։

Լավ неужели՞ բարոյականության ու քաղաքավարության տարրական կանոնները ձեզ չեն սովորեցրել , լավ ո՞նց էլի… Ոնց եք պատկերացնում, էս էժանագին պահվածք ցուցաբերելուց հետո ձեզ ոնց պիտի սիրեն ու ընկալեն։
Ինչպես կասեր Վարդան Պետրոսյանը՝ անեծք ձեր ագահ …
Հուսով եմ մերսման սրահի էջ չեք դարձնի։

Оцените статью